Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի միանձնյա որոշումը. Արարատ Զուրաբյանը չի լինելու նոր խորհրդարանում. «Ժամանակ»

12 Ապրիլ, 2017 08:20
Ծառուկյանի միանձնյա որոշումը. Արարատ Զուրաբյանը չի լինելու նոր խորհրդարանում. «Ժամանակ»

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չի լինելու նոր խորհրդարանում, թեեւ զբաղեցնում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակի անցողիկ 6-րդ համարը: Արարատ Զուրաբյանը դուրս է մնացել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ցուցակից։ Որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նա շատ քիչ ձայն է հավաքել՝ 1870 քվե:

Նա առաջադվել էր Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող ընտրատարածքում:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն այս օրերին միանձնյա է որոշում՝ ով է դաշինքի ցուցակից վերցնելու ԱԺ պատգամավորի մանդատը, ով՝ ոչ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին