Կարևոր իրադարձություններ

Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)

10 Ապրիլ, 2017 15:30
Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններին անդրադարձավ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ զարուհի Փոստանջյանը։ «Մենք իհարկե հասկանում ենք, որ Հայաստանում ընտրություններ բուն իմաստով դեռ տեղի չեն ունենցել՝ ո՛չ այս 25 տարիների ընթացքում, ո՛չ էլ նախորդ ընտրությունները։ Մենք սա դիտարկում ենք որպես քաղաքական պայքարի միջոց և դրա միջոցով մենք պատրաստվում ենք գրավել Երևանի քաղաքապետարանը»։

Անդրադառնալով «Ելք» դաշինքի հետ համագարծակցության առաջարկություները մերժելուն՝ Փոստանջյանն ասաց․ «Երկու ամիս առաջ ես մերժեցի դաշինքների գաղափարը, որովհետև դրանք ձևավորվում էին բավականին արհեստական և ոչ գաղափարի, սկզբունքների շուրջ, իսկ եթե չկա միանման գաղափարախոսություն, սկզբունքներ և ծրագիր, ապա դա չի կարող լինել արդյունավետ միավորում և շատ կարճ ժամանակում այդ միավորումը ձախողում է ունենում»։

Փոստանջայնը հավելեց․ «Մենք այս ընտրությունները դիտարկում ենք որպես քաղաք-պետության ընտրություններ, սա քաղաքական լուրջ գործընթաց է և հենց այս տեսնակյունից մենք ներկայացնելու ենք մեր մոտեցումները»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին