Կարևոր իրադարձություններ

Որպես Ֆրանկոֆոնիայի արժեհամակարգի կրողներ՝ երիտասարդ խորհրդարանականները որոշել են ուղերձով դիմել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին

28 Մարտ, 2017 18:00
Որպես Ֆրանկոֆոնիայի արժեհամակարգի կրողներ՝ երիտասարդ խորհրդարանականները որոշել են ուղերձով դիմել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիստը, որին ներկա են եղել ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանորդ Վահագն Աթաբեկյանը եւ Հայաստանի ֆրանսախոս հանրության ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում երիտասարդ խորհրդարանականները նախ ամփոփել են 2016 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ երիտասարդությանն առնչվող ծրագրերը, որից հետո Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի 5 հանձնաժողովների նախագահները ներկայացրել են իրենց ղեկավարած հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն:

Երիտասարդները քննարկել են կրթության միջոցով ծայրահեղականության դեմ պայքարին, ինչպես նաեւ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր:

Որպես Ֆրանկոֆոնիայի արժեհամակարգի կրողներ՝ երիտասարդ խորհրդարանականները որոշել են ուղերձով դիմել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին:

Մեզ հետ զրույցում ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի գործունեությունը եւ կարեւորել է Արցախի Հանրապետությունում եւս Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը: Այս համատեքստում տիկին Եսայանն անդրադարձել է առաջիկայում Արցախ այցելելու եւ ֆրանսախոս երիտասարդների համատեղ նիստեր անցկացնելու անհրաժեշտությանը: Քանի որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը տեղի է ունենալու 2018 թվականին Երեւանում, տիկին Եայանը կարեւորել է ֆրանսախոս երիտասարդության գործունեության ակտիվացումը Հայաստանում: Այս համատեքստում նա ընդգծել է, որ ՀՀ Նախագահը հանձնարարել է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ՖՄԿ գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքներին եւ ինքը՝ որպես ՀՀ ԱԺ-ում Ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավար, ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը նույնպես ակտիվ լինի:

 

Լրահոս

Դիտել ավելին