Կարևոր իրադարձություններ

Արևածաղկի սերմերի օգտակար հատկությունները

26 Մարտ, 2017 10:20
Արևածաղկի սերմերի օգտակար հատկությունները

1.      Արևածաղկի սերմերն ունեն բարձր էներգետիկ արժեք: Դրանց 100 գրամում պարունակվում է 602,1 կկալ:

 

2.      Արևածաղկի սերմերը կեղևազրկելը հանգստացնում է նյարդերը:

 

3.      Այս համեղ սերմերը կարգավորում են ստամոքսի թթվահիմնային բալանսը, ուստի շատ օգտակար են այրոցի ժամանակ:

 

4.      Դրանք նաև բարենպաստ ազդեցություն են ունենում տղամարդկանց սեռական պոտենցիայի և կանանց վերարտադրողական համակարգի վրա:

 

5.      Արևածաղկի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, որն անհրաժեշտ է սրտամկանի նորմալ աշխատանքի համար:

 

6.      Բացի այդ, արևածաղկի սերմերը հիանալի միջոց են աթերոսկլերոզն ու սրտամկանի կաթվածը կանխելու համար:

 

Այս սերմերն ունեն շատ բարձր կալորիականություն, ուստի ցանկալի է դրանք կգնել չկեղևազրկված, այլապես կարելի է շատ մեծ քանակությամբ օգտագործել: Բացի այդ, կեղևազրկվելու դեպքում դրանցում շատ արագ օքսիդանում են հագեցած ճարպերը: Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել 50-100 գրամ արևածաղկի սերմեր: Ընդ որում՝ դրանք առավել օգտակար են համարվում հում վիճակում:

 

Սակայն հարկ է հիշել, որ այս մթերքը հակացուցված է ստամոքսի խոցային հիվանդության, հոդատապի և էնտերոկոլիտի դեպքում:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

 

Լրահոս

Դիտել ավելին