Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը շարունակում է բարի ավանդույթ դարձած քաղաքացիների ընդունելությունը

25 Մարտ, 2017 18:30
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը շարունակում է բարի ավանդույթ դարձած քաղաքացիների ընդունելությունը
Պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի կողմից սահմանված և յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը Հանրապետական կուսակցության Ավանի տարածքային գրասենյակում կազմակերպվող հերթական ընդունելությանը նախապես գրանցվել ու եկել էին Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շուրջ 50 բնակիչ:
«Չնայած քարոզարշավի ընթացքով պայմանավորված խիստ գրաֆիկիս, այնուամենայնիվ, չէի կարող չեղարկել արդեն չորս ու կես տարի ավանդույթ դարձած քաղաքացիների հետ իմ հերթական այս հանդիպում-ընդունելությունը: Առավել ևս, որ մեր բնակիչները նախապես են գրանցվում ու, բնական է, որ նրանց հուսախաբ անել չէի կարող:Հատկանշական է, որ այս անգամ ընդունելության էին եկել նաև Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից: Չեմ թաքցնի, որ շատ պարտավորեցնող է այս հանգամանքը: Հաշվի առնելով, որ այս ձևաչափով իմ ընդունելությունների ժամանակ մեր բնակիչներից յուրաքանչյուրին ընդունում և լսում եմ առանձին-առանձին, հերթագրվածների քանակով պայմանավորված, մեր բնակիչների մի մասը ստիպված եղավ մի քիչ երկար սպասել, ինչի համար մեկ անգամ ևս հայցում եմ նրանց ներողամտությունը: Օգտվելով առիթից, նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում նրանց համբերատարության համար», - նշել է պատգամավորն ու հավելել, որ իր լիազորությունների շրջանակում հնարավորինս կաջակցի բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք բարձրացվել էին ընդունելության ժամանակ:
 
Հարկ է նշել, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Ռոբերտ Սարգսյանն արդեն խոստացել է, որ ընտրողների վստահության քվեն ստանալու դեպքում, շարունակելու է այս ձևաչափով քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, ընդ որում՝ այս անգամ արդեն թիվ 1 ընտրատարածքում ներառված երեք՝ Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն, վարչական շրջաններից յուրաքանչյուրի բնակիչների համար սահմանելով ընդունելության առանձին օրեր:
Конец переписки
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին