Կարևոր իրադարձություններ

Աշխատող մարդկանց միայն 22 տոկոսը չի վախենում երկուշաբթի օրերից

25 Մարտ, 2017 17:26
Աշխատող մարդկանց միայն 22 տոկոսը չի վախենում երկուշաբթի օրերից

Աշխատող մարդկանց 75 տոկոսը բախվում է սթրեսի, որը հարուցում է երկուշաբթի աշխատանքի վերադառնալու փաստը: Այս երևույթը գիտնականներն անվանել են «կիրակնօրյա տխրություն» (Sunday night blues): Նրանցից մոտ 50 տոկոսի մոտ խնդիրն այնքան լուրջ է, որ ցանկություն են ունենում նոր աշխատանք գտնել:

Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ավելի քան 3600 մարդկանց հարցման արդյունքները ցույց են տվել, որ շատերի մոտ կիրակնօրյա երեկոն կապված է անհանգստության հետ: Հարցվածների միայն 22 տոկոսն է ասել, որ աշխատանքային շաբաթի սկսվելուց առաջ չի մտահոգվում:

Մասնագիտական կողմնորոշման փորձագետ Մերի Էլեն Սլեյթերը նշում է, ամենալարված ժամանակահատվածը երկուշաբթի առավոտն է, քանի որ ոչ ոք չի ուրախանում, որ հանգստյան օրերն ավարտվել են:

Որպեսզի նվազի անհանգստությունը կիրակի երեկոյան, պետք է ուշադրություն հատկացնել ուրբաթներին և կարգավորել գործերն առաջիկա շաբաթվա համար: «Մի քանի րոպե ծախսեք հաջորդ շաբաթվա համար պատրաստվելու վրա:

Վերանայեք ձեր օրացույցը, հավաքեք անհրաժեշտ նյութերը, որոնք պետք կգան առաջիկա շաբաթվա ընթացքում»,-նշել է Սլեյթերը: 

 

Լրահոս

Դիտել ավելին