Կարևոր իրադարձություններ

Դիանա Աբգար (Diana Agabeg Apcar, 1859-1937), առաջին հայ կին դեսպանը. Արա Շիրինյան

25 Մարտ, 2017 14:21
Հեղինակ՝ Արա Շիրինյան
Դիանա Աբգար (Diana Agabeg Apcar, 1859-1937), առաջին հայ կին դեսպանը. Արա Շիրինյան

«Դիանա Աբգար (Diana Agabeg Apcar, 1859-1937), առաջին հայ կին դեսպանը: 1920-ին արտգործնախարար Համո Օհանջանյանի նամակով նշանակվել է ՀՀ պատվավոր հյուպատոս Ճապոնիայում, որտեղ Դիանան մշտապես բնակվում էր: Սակայն մինչև Ճապոնիայի կառավարությունը կհաստատեր նրա լիազորագիրը, Հայստանի առաջին հանրապետությունն արդեն գոյություն չուներ: Դիանա Աբգարը մինչև իր նշանակումը արդեն նվիրվել էր հայերի իրավունքների պաշտպանությանը: Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները Ռուսաստանի տարածքով հասնում էին Վլադիվոստոկ, որտեղ Դիանան Ճապոնիայի Կարմիր խաչի ներկայացուցիչն էր: Նրա անձնական միջոցներով ավելի քան 600 հայ ընտանիք Վլադիվոստոկից փոխադրվել է Իոկոհամա, կացություն և փաստաթղթային աջակցություն ստացել ԱՄՆ ներգաղթելու համար:
Գրող և հրապարակախոս Դիանա Աբգարը երբեք չի եղել Հայաստանում, նա ծնվել է Կալկաթայում (Հնդկաստան), Ջուղայից տեղահանված հայ ընտանիքում: Նրա հոդվածները`Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցուցաբերած անարդարությունների և ջարդերի մասին տպագրվել են The New York Times, The Japan Gazette և այլ անգլալեզու պարբերականներում:

Ավելին` http://dianaapcar.org/»:

 

Լրահոս

Դիտել ավելին