Կարևոր իրադարձություններ

«Իգլայի» թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

25 Մարտ, 2017 09:43
«Իգլայի» թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ պարզվում է՝ «Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ Հայաստանի տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով:

Եվ հենց այդ պատճառով էլ «Իգլա» է բերվել, որը ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու լավագույն զենքն է: Այն նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախներ խոցելու համար:

«Իգլա» հրթիռն արձակվում է եւ ուղղվում թիրախի վրա գտնվողն տաք կետի ուղղությամբ, այսինքն՝ այն հատվածը, որտեղ գտնվում է շարժիչը եւ խոցում թիրախը: Տվյալ դեպքում՝ թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին