Կարևոր իրադարձություններ

«Տվեք ձեր քվեն այն քաղաքական ուժին, որը միշտ պատասխանատվություն է կրել». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

24 Մարտ, 2017 21:52
«Տվեք ձեր քվեն այն քաղաքական ուժին, որը միշտ պատասխանատվություն է կրել». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Այսօր` մարտի 24-ին ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Դավթաշենի և Աջափնյակի բնակիչներ հետ: Մարգարյանը շնորհակալություն հայտնեց դավթաշենցիներին՝ իրենց կողքին լինելու համար: Իր ելույթում նա նշեց. «Վերջին վեց ամիսների ընթացքում Կառավարության առաջարկած ծրագրերը հույս և վստահություն է ներշնչում մեր ժողովրդին»: «Մենք պետք է ապրիլի 2-ին միասին ընտրություն կատարենք: Համոզված եմ, որ դավթաշենցիները վստահում են Հանրապետական կուսակցությանը՝ այն քաղաքական ուժին, որը միշտ պատասխանատվություն է կրել: Կոչ եմ անում ձեր քվեն տալ Հանրապետականի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուներին և վստահաբար պահանջեք մեզանից մեր վաղվա օրը»,- ասաց Մարգարյանը: Քաղաքապետը հորդորեց բնակիչներին՝ քվեարկել տարածքային ցուցակով առաջադրված իրենց թեկնածուների օգտին. «Մեր ռեյտինգային թեկնածուները ներկայացնում են կուսակցության ծրագիրը, շփվում են քաղաքացիների հետ, գիտեն նրանց դարդ ու ցավը: Նրանք ունեն աշխատանքային մեծ փորձ, անցած ճանապարհ և այդ ճանապարհն անցել են մեր ժողովրդի հետ միասին»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին