Կարևոր իրադարձություններ

Ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունում նախարարներ են փոխվելու. «Հրապարակ»

24 Մարտ, 2017 10:35
Ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունում նախարարներ են փոխվելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունում տեղի կունենան կադրային տեղաշարժեր, բայց` ոչ արմատական: Փոփոխությունները հիմնականում կառնչվեն տնտեսական բլոկի նախարարներին:

Այդ թվում եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի՞ն՝ հարցրինք կառավարության «Հրապարակ»-ի աղբյուրից։ «Ոչ-ոչ, Վաչե Գաբրիելյանն ամենա-պլադատվորնի նախարարն է մեր կաբինետում»: Խնդիրը, ըստ ամենայնի, կառնչվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Ս. Կարայանին, ինչպես նաեւ կոալիցիոն քվոտաներով ՀՅԴ-ին տրված պորտֆելներին:

«Ոչ այն մասով, որ կոալիցիա չի լինի ՀՅԴ-ի հետ։ Կլինի, պարզապես հնարավոր է ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախարարները պառլամենտ մտնեն, եւ ՀՅԴ-ին տրված կրթության եւ գիտության, տարածքային կառավարման, բնապահպանության նախարարների պորտֆելները փոխարինվեն այլ պորտֆելներով»,- ասաց մեր աղբյուրը: Իսկ առողջապահության նախարա՞րը: «Նա, հավանաբար, կմնա»։ Հնարավոր է «վերանայվի» սփյուռքի նախարարի պորտֆելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին