Կարևոր իրադարձություններ

«Ես և Սեյրան Օհանյանը տարբեր առիթներով և տարբեր եղանակներով եղել ենք թիրախավորված». Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրապարակ»

24 Մարտ, 2017 10:18
«Ես և Սեյրան Օհանյանը տարբեր առիթներով և տարբեր եղանակներով եղել ենք թիրախավորված». Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը հանդիսանում է Հայաստանի իշխանությունը բռնազավթած այս խմբակի հերթական քաղբանտարկյալը։ Բաբայանը նստած է իր քաղաքացիական եւ քաղաքական հայացքների համար, որովհետեւ ինքը համակիր է մեր դաշինքին։ Ինքը, արժեք լինելով, նաեւ զսպում է թշնամուն։ Այսօր ես կարող եմ ասել, որ մեր դաշինքը հանձնառու է մինչեւ վերջ ոչ միայն պաշտպանել Սամվել Բաբայանի իրավունքները, թեեւ ինքը մեր պաշտպանության կարիքը չունի, այլ ավելին՝ կիսատ, թղթի վրա մնացած հաղթանակները պատրաստ ենք ի կատար ածել այս անգամ»,- ասում է ՕՐՕ դաշինքի լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանը։
 
Նրա կարծիքով, «փորձում են վախեցնել դաշինքը, ժողովրդին, բայց չեն հաջողելու, իրենք են վախի մեջ, սարսափի մեջ»։ Իսկ ինչո՞ւ Սամվել Բաբայանը եւ ոչ, օրինակ, ինքը կամ Սեյրան Օհանյանը։ «Ես եւ Սեյրան Օհանյանը տարբեր առիթներով եւ տարբեր եղանակներով եղել ենք թիրախավորված․․․ Սեյրան Օհանյանը հիմա փաստացի հետապնդման մեջ է»։ Հնարավո՞ր է հաջորդը Օհանյանին ձերբակալեն։ «Թող ռիկս անեն․․․ այն ժամանակ կտեսնենք, թե որն է մեր ժողովրդի արժեքը, որակը եւ ողնաշարը»»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին