Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է. նա հանդիպել է իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Ծառուկյանի հետ. «Ժամանակ»

24 Մարտ, 2017 08:52
Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է. նա հանդիպել է իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Ծառուկյանի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից։ Ի սկզբանե, Սահմանադրական փոփոխությունները նպատակ են ունեցել քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարների համար տեղ ապահովել խորհրդարանում, սակայն ծրագիրը խափանել է Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն, որը օրըստօրե «խժռում» է ընդդիմության ձայները՝ ավելի ու ավելի մեծացնելով հավանականությունը, որ ԱԺ չանցած ուժերը ընտրություններից հետո կսկսեն հանրահավաքներ, հանրային այլ գործողություններ։

Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել է ստեղծված իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու առաջացած իրավիճակից դուրս գալու ելքերը»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին