Կարևոր իրադարձություններ

Հայաստանն էլ ավելի է ձգում իրանցի տուրիստներին. «168 ժամ»

23 Մարտ, 2017 11:05
Հայաստանն էլ ավելի է ձգում իրանցի տուրիստներին. «168 ժամ»

 «168 ժամ»-ը գրում է. «Շաբաթվա սկզբից մայրաքաղաքում միանգամից նկատվեց իրանցի զբոսաշրջիկների առատությունը։ Նրանց Հայաստան է բերել Նովրուզ– Բայրամ տոնը՝ իրանցիների ամանորը, որը սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Ընդամենը այդ 2 շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունում է 20-25 հազար իրանցիների։

Այս կարճատև ակտիվության պատճառն այն է. որ իրանում կրոնով պայմանավորված արգելքները շատ են, իսկ Հայաստանում նման արգելքներ չկան, և իրանցիները կարող են իրենց ուզած ձևով զվարճանալ։ Հայաստանում այդ օրերին իրանցիներին կարելի է հանդիպել ամենուր, թանգարաններից սկսած մինչև գիշերային ակումբներ։ Իհարկե, Եվրոպան այդ առումով, թերևս, ավելի նախընտրելի կլիներ, սակայն Հայաստանը մոտ է, և իրանցիների մի զգալի մասը գալիս է իր սեփական մեքենայով։

Այս տարի Հայաստանը զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք է սպասում Իրանից։ Թեպետ նախորդ տարի նույնպես ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել տարվա կտրվածքով։

Այսպես, 2016 թվականին ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքում իրանցիների կշիռը կազմել է 17%, և այդ առումով զիջում է միայն Ռուսաստանին (21.7%)։ Համեմատության համար նշենք, որ 2015-ին այդ ցուցանիշը 10% էր։ Այսինքն, Իրանն այսօր զբոսաշրջության առումով Հայաստանի թիվ 2 գործընկերն է, շրջանցել է ԱՄՆ-ին և հաստատուն քայլերով գնում է առաջ շրջանցելու Ռուսաստանին։

 Իրանցիների ներհոսքը վերջին 15 տարիներին ցիկլային բնույթ է ունեցել։ Նրանց հոսքը 2000-ականներից մինչև 2011 թվականն աճել է և գերազանցել տարեկան 100 հազարը, որից հետո 2012-2013թթ., նվազել է տարեկան միջինը մինչև 80-90 հազար մարդ։ Իրանական տուրիստական ներհոսքի դանդաղումը (ոչ միայն՝ դեպի Հայաստան, այլև մնացած ուղղություններով նույնպես) հիմնականում պայմանավորված էր Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներով։

 

Աճի երկրորդ փուլը սկսվել է 2014 թվականից. 2014-ին Հայաստանն ընդունել է մոտ 110 հազար իրանցի զբոսաշրջիկներ, 2015-ին ավելի քան 140 հազար, 2016 թվականին մոտ 180 հազար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին