Կարևոր իրադարձություններ

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է այն, ինչ միշտ է ասել»

22 Մարտ, 2017 16:53
Հեղինակ՝ Կարինե Աֆրիկյան
«Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է այն, ինչ միշտ է ասել»

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է այն ինչ միշտ է ասել՝ անգամ իշխանությունից զրկվելու գնով, ասել է միայն այն ինչ փաստորեն արել է իրեն փոխարինելու եկած իշխանությունը, ինչպես նաև կանի ցանկացած ուժ, որը կլինի իշխանության գլխին, եթե իհարկե այդ ուժին իշխանության գալու հնարավորություն տրվի ))։

Ավելին, Տեր-Պետրոսյանը փաստորեն իր վրա վերցնելով հարվածների ողջ ծանրությունը, լուրջ փաստարկված քննարկումների ու թեժ բանավեճերի հնարավորության հարթակ է բացել բոլորի համար։ Հակադարձեք նրա դրույթներին, փաստարկներին, բայց մի՛ անձնավորեք, մի՛ պիտակավորեք։ Ազգային ու պետական նշանակության նման հարցը չի կարելի դիտարկել անձնական համակրանքների ու հակակրանքների՝ որքան էլ ձեզ համար հիմնավորված, տիրույթում։

Եվ ի վերջո, մոռացության մի մատնեք այն իրողությունը, որ Տեր-Պետրոսյանը իշխանություն չի ու ինքը չի Ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը լուծողը կամ չլուծողը:

 

Լրահոս

Դիտել ավելին