Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում. «կոնկուրենտ ֆիրմային» փորձելու են ցույց տալ իրենց հզորությունը. «Հրապարակ»

22 Մարտ, 2017 07:50
Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում. «կոնկուրենտ ֆիրմային» փորձելու են ցույց տալ իրենց հզորությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում: ՀՀԿ-ն ու կառավարական թիմը «հատուկ» են պատրաստվում այդ այցին, որպեսզի «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տան իրենց հզորությունը: Ոչ ստանդարտ քարոզարշավ վարող Կարեն Կարապետյանն առավել ինքնատիպ է գտնվելու: Այցն սկսվելու է վաղ առավոտյան` «Մասիս տաբակից», կանգնելու են Վեդիում, Ավշարի գինու կոմբինատում` Գրիգորյանների մոտ։ Ժողովրդի հետ մեծ հանդիպումը կկայանա Արարատի մշակույթի տանը: Կավարտեն «Սպայկայի» ջերմոցներում:
 
Իսկ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանը մասնակցի այդ հանդիպումներին, նա սիրում է անակնկալներ մատուցել՝ սադրեցինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Չեմ կարծում, սակայն նաեւ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»: 2 օր հետո էլ Արարատում կլինի ԲՀԿ-ն` Ծառուկյանի գլխավորությամբ։ Մարտի 26-ին էլ ՀՀԿ-ն կեզրափակի մարզային այցերը Գյումրի այցով»:
 
Մանրամասները` թերթի այսօրվ համարում:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին