Կարևոր իրադարձություններ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ձգտում է ապակայունացման. «Առավոտ»

21 Մարտ, 2017 10:05
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ձգտում է ապակայունացման. «Առավոտ»

«Եթե ընտրության օրն արձանագրվեն այնպիսի խախտումներ, ինչպիսիք արձանագրվել են նախկինում տեղի ունեցածների պարագայում, ապա հետընտրական զարգացումներից հնարավոր չի լինի խուսափել: Վերագրյալը վերաբերում է առողջ ուժերին, բայց հետընտրական զարգացումների, այսպես կոչված լեգիտիմության հարցում այլ է մոտեցումը ՕՐՕ դաշինքի կողմից:

Այս ուժն արդեն իսկ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը եւ անկախ նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, նրանք փորձելու են հետընտրական գործընթացներ ծավալել: Բայց այս ուժերի կողմից ինչպես ժողովրդի քվեն ստանալու, այնպես էլ ներքաղաքական ապակայունացում հրահրելու փորձերը դատապարտված են տապալման, քանի որ այդ փորձերը որեւէ կերպ չեն սպասարկվում ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների կողմից»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին