Կարևոր իրադարձություններ

«Որտեղ էլ, որ նրա մարմինը հանգչի, այդ վայրը ՍՐԲԱՏԵՂԻ է դառնալու»

20 Մարտ, 2017 11:33
Հեղինակ՝ Թամար Հովհաննիսյան
«Որտեղ էլ, որ նրա մարմինը հանգչի, այդ վայրը ՍՐԲԱՏԵՂԻ է դառնալու»

Այն նույն իշխանությունը, որը ապօրինի կալանավորել էր՝ երկու անգամ, Արթուր Սարգսյանին, որը աչք էր փակել քսանվեց օր հացադուլ հայտարարած հիվանդ մարդու վատթարացող վիճակի վրա, որը չէր վարանի կալանավորել նրան երրորդ անգամ ևս և արդեն ծանուցագիր էր ուղարկել, նույն այդ իշխանությունը, երբեք թույլ չէր տա նրան հողին հանձնել Եռաբլուրում: Եռաբլուր գնալու համար հերթ են կանգնել <<գեներալները>>, բայց իհարկե, չեն հասցնի, շուտով կհայտնվեն բանտերում, հետո էլ չգիտեմ թե որտեղ, բայց ոչ հայոց հողում, նրանց այդ հողը դուրս կնետի, չի ընդունի:
Ինչքան վախկոտ են, իսկ վախկոտ են, քանի որ իրենք էլ գիտեն, որ հանցագործ են, որ վախենում էին Արթուրից ողջ ժամանակ, վախենում են նաև մեռած ժամանակ, կվախենան նաև նրա հիշատակից: Վախենում են նաև նրա հուղարկավորության ծեսից, որովհետև գիտեն, որ համաժողովրդական է լինելու:
Որտեղ էլ, որ նրա մարմինը հանգչի, այդ վայրը ՍՐԲԱՏԵՂԻ է դառնալու: Նա Աստծու պահած էր թե՛ իր երկրային, թե՛ իր երկնային կյանքում: Նրա ոգին է, որ դառնում է ուժ, դառնում է պահանջ բոլոր ապրողների համար:
Այս անբարո վարչախմբից պահանջել որևէ բան, կնշանակի գողից, մարդասպանից պահանջել, որ ետ վերադարձնի իր գողացած կյանքերը, հանքերը, հողը, երկիրը, իշխանությունը: Ինքնակամ ետ չեն տալու, պիտի վերցնենք:
Մի պահ մտածեք, թե քաղաքային պանթեոնում ում շիրիմն է ամենաշքեղ ու մեծ տարածքը զբաղեցնում, բայց միթե՞ ապրում է նրա հիշատակը:
Այս ամենը գրեցի ի պատասխան այն հարյուրավոր նամակ-առաջարկների, որ ստանում եմ օրերս: Եվ այնուամենայնիվ՝

«Հաց Բերող»-ի հոգնատանջ մարմնի վերջին հանգիստը չուշացնելու նպատակով Հանձնախումբը հայտարարում է, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից, նույն գերեզմանաըանը:

 

Լրահոս

Դիտել ավելին