Կարևոր իրադարձություններ

Րաֆֆին ԱՄՆ-ում լծվել է Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնելու գործին. «Ժամանակ»

18 Մարտ, 2017 09:15
Րաֆֆին ԱՄՆ-ում լծվել է Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնելու գործին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դաշինքի կազմավորումից անմիջապես հետո մեկնեց Միացյալ Նահանգներ, այս օրերին ոչ մի էական հանդիպում չի ունենում Լոս Անջելեսում:

Նա պարզապես հերթական անգամ տուն է գնացել՝ «ռազմաճակատում» թողնելով կուսակիցներին: Միակ անելիքը, որով հիմա զբաղված է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սփյուռքում Զարոհի Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնի եւ թույլ չտա, որ այդ շրջանակները սկսեն օգնել Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քարոզարշավի վերջին օրերին միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կգա եւ կմիանա ՕՐՕ-ի քարոզարշավին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին