Կարևոր իրադարձություններ

«Մի քաղաքականացրեք սովորական քրեական դեպքերը»

17 Մարտ, 2017 11:33
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Մի քաղաքականացրեք սովորական քրեական դեպքերը»

ԱԺ նախագահը և փոխնախագահը հորդորում են ԲՀԿ-ին և հանրությանը՝ քանի որ մեր երկրում ընտրությունները կապ չունեն քաղաքականության հետ, մի քաղաքականացրեք սովորական քրեական դեպքերը, դրանք նույնքան սովորական սոցիալ-տնտեսական դժգոհությունների հետևանք են, կողմերը շուտով կհաշտվեն (վկա՝ Ջրառատի դեպքը): Դուք վստահեք ՛՛Արմենիա՛՛ առողջապահական կենտրոնին, իրավապահ մարմիններին և գործող իշխանություններին, ջուրը մի պղտորեք և այն իր զուլալ հոսքը կշարունակի իր սովորական, ՀՀԿական հունով: ԱԺ նախագահը և փոխնախագահը վստահ են, որ այս նախընտրական անիշխանական շրջանը ձախորդ օրեր են, ձմռան նման կուգան ու կերթան, քիչ մնաց, ընդամենը 15 օր, դիմացեք, աշխարհին ցույց տվեք մեր միասնությունը, հետո ՀՀԿի գլխավորությամբ կանցնենք մեր առօրյա սովորական կյանքին:

Կից նյութն այստեղ՝ Դաժան ծեծի է ենթարկվել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու «Չերիի Վահանը». վիճակը պայթյունավտանգ է. 

 

 

Լրահոս

Դիտել ավելին