Կարևոր իրադարձություններ

Միջադեպ Արտակ Զաքարյանի մասնակցությամբ. ՕՄՕՆ-ը նրան շրջափակել է Կիևում. «Հրապարակ»

11 Մարտ, 2017 09:11
Միջադեպ Արտակ Զաքարյանի մասնակցությամբ. ՕՄՕՆ-ը նրան շրջափակել է Կիևում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս «հետաքրքիր» միջադեպ է տեղի ունեցել Եվրանեսթի «գործերով» Կիեւ այցելած ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

Մայդանում զբոսնող, գունավոր հեղափոխության «ալքիմիան» ուսումնասիրող Զաքարյանը երբ հասել է Մայդանում տեղակայված մետաղորսիչների մոտ, դրանք հանկարծ ուժեղ աղմկել են եւ ուկրաինական ՕՄՕՆ-ը շրջափակել է ՀԱՊԿ անդամ երկրի «ներկայացուցչին», պահանջել են ցույց տալ գրպանում եղածը եւ ասել Մայդան  կատարած այցի «նպատակը»։

«Գուցե գիտեի՞ն, որ Դուք ծագումով Ղարաբաղից եք, իսկ Ուկրաինան ՎՈՒԱՄ երկիր է` Ադրբեջանի հետ քիփ, ամեն շաբաթ լինում եք Ղարաբաղում, կարող է ուզում էին Լապշինի նման Ձե՞զ էլ արտահանձնել Ադրբեջանին»,- սադրեցինք Զաքարյանին: «Չստացվեց, ես շատ քաղաքավարի բացատրեցի, իրենք շատ քաղաքավարի հասկացան, ներողություն խնդրեցին, գնացին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին