Կարևոր իրադարձություններ

«Մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան». Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին

03 Մարտ, 2017 12:19
«Մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան». Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին

 «Նախ՝ սա տեղի ունեցավ երկու երկրների բարի կամքի դրսևորման արդյունքում, և երկրորդը՝ այս փաստաթուղթն էականորեն չի տարբերվում նախորդ փաստաթղթից: Քաղաքական առումով տարբերություն չկա գրեթե»,- ասել է Սերժ Սարգսյանը EuroNews-ին տված հարցազրույցում՝ խոսելով ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագրի և 2013 թվականին մերժված ասոցացման համաձայնագրի վերաբերյալ:

Լրագրողի հարցին, Հայաստանն ինչ կարող է առաջարկել Եվրոպային, բացի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանից, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, մենք Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, մենք ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին