Կարևոր իրադարձություններ

Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում. «Ժողովուրդ»

02 Մարտ, 2017 09:52
Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում. «Ժողովուրդ»

Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են կտրուկ տեմպերով նվազել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 5.3 տոկոսով: Սրան զուգահեռ Հայաստանում գնալով նվազում է ցեմենտի արտադրությունը, որ այս ընթացքում գրեթե կանգ է առել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի ամիս է՝ Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում: «Երկրում շինարարություն չի կատարվում: Պահանջարկ չկա, ցեմենտ չի վաճառվում: Հուսով ենք՝ եղանակային պայմանները բարելավելուց կամ խորհրդարանական ընտրություններից հետո դրական տեղաշարժ լինի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Արարատցեմենտ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին