Կարևոր իրադարձություններ

Ռուսաստան մեկնելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի երկրպագուներին

01 Մարտ, 2017 19:55
Ռուսաստան մեկնելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի երկրպագուներին

 Ըստ անգլիական մամուլի՝ մանչեսթերյան ակումբը պատրաստ է աջակցել երկրպագուներին և օգնել նրանց Ռուսաստանի վիզա ստանալու հարցում: Ակումբը 500 երկրպագուի կտրամադրի 120 ֆունտ ստեռլինգ, որպեսզի նրանք լուծեն վիզայի հետ կապված խնդիրները: Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա ռուսական «Ռոստովի» հետ:

Ըստ անգլիական մամուլի՝ ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել, քանի որ խաղին շատ քիչ ժամանակ է մնացել, և երկրպագուներն ինքնուրույն չէին կարողանա լուծել անձնագրային խնդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին