Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Արարատում. գնացքը վրաերթի է ենթարկել ոչխարի հոտը. 140 ոչխար տեղում սատկել է

01 Մարտ, 2017 16:10
Արտակարգ դեպք Արարատում. գնացքը վրաերթի է ենթարկել ոչխարի հոտը. 140 ոչխար տեղում սատկել է

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում՝ գնացքի գծերի վրա, 150-ից ավելի սատկած ոչխարներ ու գառներ կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը։

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ ժամը 10։00-10։50-ի սահմաններում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրայով անցնող ոչխարի հոտը, ինչի հետևանքով էլ 140 ոչխար տեղում սատկել է, իսկ մոտ 25 ոչխար էլ վիրավորվել է։ 

Շարունակությունը` այստեղ

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին