Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս հասցնելու մեղադրանքով կալանավորվել են ՀՀ ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ.Պետրոսյանը և պարենային ծառայության պետ Է.Ալեքսանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: