Կարևոր իրադարձություններ

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

01 Մարտ, 2017 12:28
Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 604 վնասված լուսատու: 

Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Փետրվար ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 10 փողոց, նրբանցք և 6 բակային տարածք: Ընթացքի մեջ են Նոր Արեշի 14-րդ փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական բնույթի միջոցառումներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին