Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն քվեների լուրջ խնդիր ունի Գյումրիում․ Բալասանյանից դժգոհությունը հասել է գագաթնակետին. «Ժամանակ»

01 Մարտ, 2017 10:18
ՀՀԿ-ն քվեների լուրջ խնդիր ունի Գյումրիում․ Բալասանյանից դժգոհությունը հասել է գագաթնակետին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի ամբողջ անձնակազմին, ծառայողներին հրահանգված է քվեարկել Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանի օգտին, թեև ռեյտինգայինով ՀՀԿ-ն այլ թեկնածուներ ևս ունի։

Ընդհանուր հաշվով ՀՀԿ-ն քվեների լուրջ խնդիր ունի Գյումրիում․ քաղաքապետ Սամվել Բալասանյանից դժգոհությունը հասել է գագաթնակետին։ Մարտուն Գրիգորյանի օգտին ՀՀԿ-ի աշխատանքը պայմանավորված է նաև նրանով, որ Բալասանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հենց Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն է պաշտպանելու ՀՀԿ-ն Գյումրի քաղաքի ավագանու ղեկավարի պաշտոնի համար:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին