Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2200 կրակոց (ինֆոգրաֆիկա)

28 Փետրվար, 2017 09:59
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2200 կրակոց (ինֆոգրաֆիկա)

Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին