Կարևոր իրադարձություններ

Մհեր Սեդրակյանն այլեւս չի գա ԱԺ. «համ դուք ինձանից կպրծնեք, համ ես ձեզանից». «Հրապարակ»

28 Փետրվար, 2017 09:04
Մհեր Սեդրակյանն այլեւս չի գա ԱԺ. «համ դուք ինձանից կպրծնեք, համ ես ձեզանից». «Հրապարակ»
Սպասվում էր, որ Մհեր Սեդրակյանն այլեւս չի գա ԱԺ, քանի որ ոչ իրեն, ոչ որդուն թույլ չտվեցին դառնալ պատգամավոր, սակայն նա եկել է, անգամ պատասխանել է «Հրապարակ»-ի հարցերին։
 
«Ոչ մեկից նեղացած չեմ, անգամ ձեզնից, որ հոգիս հանել եք, ես քաղաքականությունից դուրս եմ եկել՝ համ դուք ինձանից կպրծնեք, համ ես ձեզանից։ Դե, տարիքս էն տարիքն ա հասել, որ չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել»։ Որոշել են ընտանյոք հանդերձ բիզնեսով զբաղվել։ Ինչ վերաբերում է ազգականին Էրեբունու թաղապետի պաշտոնից հանելուն, ասել է․ «Ինքն ազատվելու էր, չէր ուզում աշխատել, ես էի իրան աշխատավարձ տալիս»։ Իսկ ճի՞շտ է, որ Էրեբունին «վերցնում» են իր ձեռքից, այլ հեղինակությունների են հանձնում։ «Էրեբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը, աշխարհը չե՞ն վեկալի»,- ասել է նա։
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին