Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք վերջին օրերին սահմանային միջադեպերը Ս. Սարգսյանի հայտարարությունների պատասխանն էր. «Ժողովուրդ»

28 Փետրվար, 2017 08:28
Արդյո՞ք վերջին օրերին սահմանային միջադեպերը Ս. Սարգսյանի հայտարարությունների պատասխանն էր. «Ժողովուրդ»
Ե՛վ ԵԿՄ վերջին համագումարում, ե՛ւ ՀՀ ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը կարող է օգտվել ՀՀ տիրող նախընտրական վիճակից եւ դիմել ռազմական գործողությունների, բայց համարժեք պատասխան կստանա: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեց՝ արդյո՞ք վերջին օրերին սահմանային միջադեպերը Ս. Սարգսյանի հայտարարությունների պատասխանն էր:
 
«Չգիտեմ՝ ինչ պատասխան էր, բայց պատասխանը մենք տվեցինք ու շատ համարժեք»,- ասաց նա՝ հավելելով, թե Ադրբեջանը ցանկացած նախընտրական պրոցեսների ընթացքում հույս է փայփայում՝ ՀՀ թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության ուշադրությունը կսեւեռվի նախընտրական գործընթացների վրա, ու իրենք կարող են դիմել զենքի: «Արցախի ինքնապաշտպանական ուժերը կարողացան փառքով կատարել իրենց գործողությունները եւ կոնկրետ դիվերսիոն այն խմբերին, ովքեր փորձում էին ներթափանցել մեր կողմ, չեզոքացրեցին»,- ասաց նա: Նկատենք, որ նախորդ շաբաթ ոչ թե դիվերսիա, այլ հարձակում էր եղել:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին