Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլին ցանկանում է գնել Էնդրյու Լուգ Օլդեմի լոնդոնյան առանձնատունը

27 Փետրվար, 2017 16:13
Անջելինա Ջոլին ցանկանում է գնել Էնդրյու Լուգ Օլդեմի լոնդոնյան առանձնատունը

Դերասանուհի Անջելինա Ջոլին ցանկանում է փոխել բնակավայրը։  Տեղեկություններ կան, որ դերասանուհին պատրաստվում է առանձնատուն գնել Լոնդոնում։ Ջոլին արդեն տեսել է Լոնդոնի արևմտյան հատվածում գտնվող առանձնատներից մեկը, որի նախկին սեփականատերը եղել է Rolling Stones-ի նախկին մենեջեր Էնդրյու Լուգ Օլդեմը։ 

Նշվում է, որ Ջոլին ցանկանում է հեռու լինել ամուսնալուծության հետ կապված սկանդալից։ Սակայն կան լուրեր, որ այսպիսով Ջոլին ուղղակի ցանկանում է երեխաներին հեռու պահել Փիթից։
 
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը թույլտվություն է ստացել այցելել երեխաներին հանգստյան  օրերին՝ առանց խնամակալների ու բժիշկների ներկայության։
 

Լրահոս

Դիտել ավելին