Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, որի արդյունքներով Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը Shabat.am-ի հետ զրույցում անդարդառնալով այս տեղեկություններին, նշեց, որ դրանց վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալու:
Փաստաբանի փոխանցմամբ, այս շաբաթ տեղի է ունենալու մամլո ասուլիս, որի ընթացքում տուժողների իրավահաջորդները կխոսեն:
Լուսինե Սահակյանը միայն նշեց, որ փորձաքննության եզրակացությունները ստացվել են, հավելելով, որ դրանց արդյունքում կարևոր տվյալներ են ստացվել:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմնին Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար միջնորդել էին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները:
Միջնորդություն ներկայացնելու առիթ էր հանդիսացել Պերմյակովի տարօրինակ պահվածքը Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում քննվող դատական նիստի ընթացքում: