Կարևոր իրադարձություններ

Գիտնականները բացահայտել են ձվի կեղևի զարմանալի հատկությունները

26 Փետրվար, 2017 22:42
Գիտնականները բացահայտել են ձվի կեղևի զարմանալի հատկությունները

Եվրոպացի գիտնականների խոսքերով, ձվի կեղևի ներսի մակերեսի վրա առկա թաղանթն ունի բուժիչ հատկություններ և կարող է նպաստել քրոնիկական  վերքերի բուժմանը: Ներկայումս արդեն գիտնականները ստեղծել են այդ մթերքի հիմնա վրա պատրաստված  վիրակապական նյութ:

Նախնական արդյունքները վկայում են, որ ձվի կեղևը արագացնում է ապաքինումը՝ ապահովվելով մաշկին վերկանգման համար անհրաժեշտ սպիտակուցներով:

Հաճախակի շաքարային դիաբետի  բարդացման հետևանքով, երբ առկա է լինում վատ արյան հոսք, ոտնաթաթերին առաջանում են քրոնիկ վերքեր, որոնց ապաքինումը տևում  է 6 շաբաթից ավել: Նման խոցերի շարքին են դասվում նաև զարկերակային բարձր ճնշման հետևանքով  ոտքերի վրա առաջացած խոցերը:

Նոր վիրակապային նյութը, որը պատրաստվել է ձվի վերամշակված կեղևից, ունի բավականին ցածր արժեք ու օգնում է պաշտպանել վերքերը բակտերիաներից և արագացնում է ապաքինումը:


Մասնագետները նշում են, որ ստանդարտ 10 սմ х 10 սմ չափի վիրակապայի պատրաստման համար օգտագործվում է 7-ից 8 հատ ձվի կեղև, որն իր կառուցվածքով նման է  մարդու մաշկի արտաբջջային մատրիցային: Որպեսզի կարողանան ձվի կեղևը օգտագործել բուժման նպատակով, այն ախտահանում են, առանձնացնում են նեքին թաղանթը և փոշիացնում:

 

Լրահոս

Դիտել ավելին