Կարևոր իրադարձություններ

O.Torvald ռոք խումբը կներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ին Կիևում

26 Փետրվար, 2017 10:15
O.Torvald ռոք խումբը կներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ին Կիևում

O.Torvald ռոք խումբը կներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ին, որը տեղի կունենա Կիևում ` մայիսի 9-13-ը: Այս որոշումը կայացվել է շաբաթ երեկոյան՝ ժյուրիի և հանդիսատեսի ազգային ընտրության արդյունքների հիման վրա:


Խումբը Եվրոպայի երգի մրցույթին կկատարի «Time» երգը: Ինչպես հայտնել է խմբի ղեկավար Եվգենի Գալիչը, երգն այն մասին է, որ ժամանակը չի կարող վերադարձվել, և պետք է գնահատել կյանքի ամեն պահը:

«Անհնար է կրկնակի ապրել միևնույն պահը, ուստի մենք պետք է փայփայենք ամեն մի պահը, որ ապրում ենք մեր ընտանիքների, հարազատների ու ընկերների հետ: Հիշել ու հարգել անցյալը կամ երազել ապագայի մասին շատ կարևոր է, բայց զգալ կյանքը հենց այս պահին՝ ամենակարևորն է», - ասել է Գալիչը:

O.Torvald ուկրաինական ռոք խումբը, որը բաղկացած է հինգ անդամից, հիմնադրվել է 2005 թ-ին Պոլտավայում: Մեկ տարի անց խումբը տեղափոխվել է Կիև: Խմբի առաջին համանուն «O.Torvald» ալբոմը դուրս եկավ 2008 թ.-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին