Կարևոր իրադարձություններ

Նատալի Փորթմանը ստիպված է բաց թողնել «Օսկարը» հղիության պատճառով

26 Փետրվար, 2017 09:44
Նատալի Փորթմանը ստիպված է բաց թողնել «Օսկարը» հղիության պատճառով

Հոլիվուդյան սիրված դերասանուհի Նատալի Փորթմանը ստիպված է բաց թողնել «Օսկար» կինոմրցանակաբաշխության ամենամյա  արարողությունը, որը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) կիրակի երեկոյան: Ինչպես հայտնում է Variety ամսագիրը, դերասանուհին չի մասնակցի արարողությանը հղիության պատճառով:


«Ցավոք, ես չեմ կարողանա ներկա գտնվել այս տարվա Օսկարին, սակայն երջանիկ եմ այն փաստից, որ պատիվ ունեմ առաջադրված լինելու այլ արժանի թեկնածուների հետ միասին: Բոլորին մաղթում եմ հրաշալի կիրակի երեկո», - ասել է Փորթմանը:

Դերասանուհին առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» պատվավոր անվանակարգում «Jackie»-ում խաղացած Ժակլին Քենեդու դերի համար: Չիլիացի ռեժիսոր Պաբլո Լառանի այս ֆիլմը պատմում է ամերիկյան պատմության առավել ողբերգական պահերից մեկի՝ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին, որը կատարվեց հենց իր կնոջ՝ Ժակլինի աչքի առջև:


Այս անվանակարգում առաջադրված են նաև Իզաբել Հուպերը (Elle), Ռութ Նեգան (Loving), Էմմա Սթոունը (La La Land) և Մերիլ Սթրիփը (Florence Foster Jenkins):


Նշենք նաև, որ 35-ամյա Նատալի Փորթմանն արդեն իսկ օսկարակիր դերասանուհի է. Նա ստացել էր բաղձալի մրցանակը 2010 թվականին «Սև Կարապ» (Black Swan) ֆիլմում առաջատար դերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին