Կարևոր իրադարձություններ

«Թիմը պետք է լինի հաշտ և համերաշխ». Վահրամ Բաղդասարյան

25 Փետրվար, 2017 18:17
«Թիմը պետք է լինի հաշտ և համերաշխ». Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ գլխավոր գրասենյակում այսօր` փետրվարի 25-ին, տեղի ունեցավ տարածքային թեկնածուների և Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հարցին, թե հատուկ անդրադարձել են Մասիսում  ՀՀԿ-ական թեկնածուների միջև գրանցված միջադեպին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Առանձին անդրադարձ չի եղել, ընդհանուր կարգապահության մասին է խոսվել, որ նման դեպքերը ընդհանրապես չպետք է լինեն: Թիմը պետք է լինի հաշտ և համերաշխ և ոչ միայն պետք է պատասխանատվություն կրի իր համար, այլև նպաստի, որ ընտրությունները լինեն մեր և միջազգային հանրության համար ընկալելի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին