Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության կարգավորման գործում չպետք է լինեն հաղթողներ, պարտվողներ կամ միակողմանի զիջումներ.Սեյրան Օհանյան

25 Փետրվար, 2017 17:00
ԼՂ հակամարտության կարգավորման գործում չպետք է լինեն հաղթողներ, պարտվողներ կամ միակողմանի զիջումներ.Սեյրան Օհանյան

Այսօր`փետրվարի 25-ին,  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց Արցախի Հանրապետության խնդրի վերաբերյալ դաշինքի դիրքորոշումը:

«Որպեսզի մեր տարածաշրջանում ձևավորվի խաղաղություն և հանդուրժողականության մթնոլորտ, պետք է լուծվեն մի քանի խնդիրներ: Դրանք են` պահպանել անվտանգության բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկու ժողովուրդների միջև խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու: Խնդրի կարգավորման գործում չպետք է լինեն հաղթողներ, պարտվողներ կամ միակողմանի զիջումներ: Անշուշտ, Արցախյան կարգավորման հարցում չափազանց կաևոր դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, բայց մենք բոլորս գիտենք, որ անչափ կարևոր են այն որոշումները, որոնք կայացվում են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Սակայն, իհարկե, վերջնական խոսքը  պետք է լինի Ստեփանակերտինը»,- իր խոսքում ասաց Սեյրան Օհանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին