Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս բարելավել արյան շրջանառությունը

23 Փետրվար, 2017 19:18
Ինչպե՞ս բարելավել արյան շրջանառությունը

Ոչ ճիշտ կամ անբավարար արյան շրջանառությունը դա առողջության խանգարման նախանշան է: Արյան շրջանառության խանգարումը կարող է առաջացնել հոգնածություն, ցավեր, այտուցներ, քնկոտություն, սարսուռ, նյութափոխանակության դիսբալանս:


Ձեզ ենք ներկայացնում արյան շրջանառությունը բարելավող շատ պարզ խորհուրդներ.
Ակտիվ եղեք. Ֆիզիկական ակտիվությունը կբարելավի արյան շրջանառությունը: Բավական է կես ժամ քայլել կամ աերոբիկային վարժություններ կատարել:


Պահպանել մարմնի նորմալ քաշը. Առողջ քաշը արյան նորմալ շրջանառության գրավականն է, իսկ ավելորդ քաշն այն դանդաղեցնում է:

 

Շատ երկար չկանգնել. Խորհուրդ չի տրվում չափից շատ ոտքի վրա կանգնել կամ շատ երկար նստել, քանի որ դա կարող է դանդաղեցնել կամ կրճատել արյան շրջանառությունը:

 


Խորը շնչել. Խորը շնչելը բարելավում է թոքերի հզորությունն  ու ապահովում է թթվածնի մեծ քանակության մուտք, որը հարկավոր է բջիջների նյութափոխանակության համար:


Թողնել ծխել. Ծխելը բացասական է ազդում ամբողջ առողջության վրա, քանի որ ծխախոտը վնասում է զարկերակներն ու նպաստում է խոլեստերինի կուտակմանը: Այդ պատճառով հարկավոր է ամպայման ազատվել ծխելուց, հակառակ դեպքում արյան շրջանառությունը չի կարող կարգավորվել:


Տաք հագուստ. Տաք հագուստն օգնում է պահպանել մարմնի ջերմաստիճանը:


Տաք ու սառ թերապիա. Հարկավոր է ոտքերը լվանալ հավասարաչափ  տաք և այնուհետև սառ ջրով, որպեսզի խթանվի արյան շրջանառությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին