Կարևոր իրադարձություններ

Արթուր Սարգսյանը հիվանդասենյակից եւ պահման պայմաններից գոհ է. ՔԿՎ

23 Փետրվար, 2017 18:57
Արթուր Սարգսյանը հիվանդասենյակից եւ պահման պայմաններից գոհ է. ՔԿՎ

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի պահման պայմանների վերաբերյալ:

«Արթուր Սարգսյանը թե փետրվարի 20-ին, թե այսօր հայտարարել է, որ հիվանդասենյակից, մահճակալից եւ պահման կենցաղային պայմաններից գոհ է, որի վերաբերյալ կան կազմված համապատասխան արձանագրություններ: Ինչ վերաբերում է մահճակալին, ապա Սարգսյանն ինքն է հրաժարվել բազմաֆունկցիոնալ մահճակալից` խնդրելով իրեն տեղափոխել այլ հիվանդասենյակ եւ տրամադրել այլ մահճակալ, ինչը բավարարվել է»,- ասված է պարզաբանման մեջ:

Ըստ ՔԿՎ հանրային կապերի բաժնի` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը հրաժարվում է որեւէ տեսակի բուժօգնություն ստանալուց:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը` «Հաց բերողի» խափանման միջոցը փետրվարի 9-ին փոխվել է, նա կալանքի տակ է: Հաջորդ օրվանից նա հացադուլ է հայտարարել` այս կերպ իր դժգոհությունը հայտնելով նախաքննական մարմնի որոշման վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին