Կարևոր իրադարձություններ

Վարչապետի հանձնարարականները՝ արդարադատության նախարարին

23 Փետրվար, 2017 13:28
Վարչապետի հանձնարարականները՝ արդարադատության նախարարին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ  նոր Սահմանադրության ընդունումից հետո մեծ աշխատանք է կատարվել իրավական անվտանգության ապահովան ուղղությամբ, սակայն դեռևս կան բացթողումներ: Ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով արդարադատության նախարարին հանձնարարվեց  մինչև 2017թ. հունիսի 10-ը կառավարության քննարկմանը ներկայացնել  ՀՀ իրավական անվտանգության ապահովման հայեցակարգի նախագիծը և դրա իրացումն ապահովող միջոցառումների հասցեական ծրագիրը:

Հանձնարավեց մեկամսյա ժամկետում կատարել ուսումնասիրություններ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ:

Գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում գույքագրել իրենց կողմից Ազգային ժողով ուղարկված օրենսդրական ակտերը: Այս առիթով վարչապետը նշեց. «Բազմաթիվ նախագծեր կան, որ ԱԺ-ում են երկար ժամանակ,  ո՛չ քննարկվում են, ո՛չ ընդունվում, ո՛չ էլ տալիս են կարծիք` կարևո՞ր է, թե ոչ, ակտուա՞լ է, թե ոչ»,- ասաց վարչապետը: 

 

Լրահոս

Դիտել ավելին