Կարևոր իրադարձություններ

Բաքուն Ինտերպոլի գծով հետախուզություն է հայտարարել Արցախի հանրաքվեին մասնակցած միջազգային դիտորդների նկատմամբ

23 Փետրվար, 2017 13:05
Բաքուն Ինտերպոլի գծով հետախուզություն է հայտարարել Արցախի հանրաքվեին մասնակցած միջազգային դիտորդների նկատմամբ

Բաքուն Ինտերպոլի գծով միջազգային հետախուզություն է հայտարարել Լյուքսեմբուրգից, Կիպրոսից և Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ, ովքեր որպես դիտորդ ներկա էին Արցախի հանրաքվեին: Այս մասին նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի ( Լյուքսեմբուրգ), Էլենի Տեոխարուսին ( Կիպրոս) և Յարոմիր Շտետինային (Չեխիա)՝ ԼՂՀ-ում հանրքվեին հետևելու համար»,- հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:

Դիտորդների դեմ քրեական գործ է հարուցվել` « Ադրբեջանի օկուպացված տարածքները բազմիցս անօրինական այցելելու» համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին