Կարևոր իրադարձություններ

Մենք զինվորից ծխախոտ չենք խլում. Վիգեն Սարգսյան

23 Փետրվար, 2017 12:08
Մենք զինվորից ծխախոտ չենք խլում. Վիգեն Սարգսյան

Այսօր` փետրվարի 23-ին, կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման փոփոխության վերաբերյալ նախագիծ`զինծառայողների ծխախոտը պարենային բավարարման ցանկից հանելու վերաբերյալ:

«Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ, և ժամկետային զինծառայողները, այսպես, թե այնպես, ծխախոտ չեն ստացել: Իսկ պայմանագրային զինծառայողների համար հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ` մարտական դիրքերում գտնվելու ընթացքում, որը, մեր գնահատմամբ, չի տեղավորվում մեր քաղաքականության տրամաբանության մեջ: Դրա համար մենք առաջարկեցինք, որ նույն գումարը, որը ծախսվում է ծխախոտի վրա, ավելացվի հավելավճարներին, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը կամ այդ գումարն օգտագործեն իրենց հայեցողությամբ: Որևէ այլ բան այս որոշմամբ չի արվում: Երեկ հետաքրքիր էր հետևել քննարկումներին, որոնցում դա մեկնաբանվում էր որպես զինվորից ծխախոտը խլելու որոշում: Իհարկե, նման բան գոյություն չունի»,- պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին