Կարևոր իրադարձություններ

Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել. «Ժողովուրդ»

23 Փետրվար, 2017 09:52
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել. «Ժողովուրդ»

Երեկ՝ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում, իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Դեպքը տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում. իրար են բախվել երեք մեքենա, այդ թվում՝ պատգամավորի վարած 032օօ01 պետհամարանիշի «Տոյոտան»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վթարը շատ թեթեւ է եղել, եւ, բարեբախտաբար, չկան վիրավորներ: Մեկնաբանությունների համար զանգահարեցինք Ռուստամյանին, սակայն հեռախոսն անհասանելի էր, իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որեւէ տեղեկություն չուներ կատարվածից, ավելին՝ Ռուստամյանը չէր պատասխանել նաեւ նրա զանգերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին