Կարևոր իրադարձություններ

Լևոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու. «Հրապարակ»

23 Փետրվար, 2017 09:16
Լևոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանը Լևոն Յոլյանի թեկնածությունը կներկայացնի Ազգային ժողովին՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու։ Երկուշաբթի ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի ՎՊ նախագահի հարցը։

Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ նա «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավարն է և համամասնական ցուցակի 2-րդ համարը, իսկ օրենքը ՎՊ նախագահին թույլ չի տալիս քաղաքական գործունեություն ծավալել։ Հիշեցնենք, որ Յոլյանը 6 տարի եղել է ՎՊ նախագահի տեղակալը, ապա նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Համակարգում նրան համարում են ամենաանհաջող նախարարներից մեկը։ Նա պաշտոնից ազատվել է Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո»:

Մանրամասները՝«Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին