Կարևոր իրադարձություններ

ԵԼ. Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ-ին պատասխան խաղում

22 Փետրվար, 2017 23:00
ԵԼ. Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ-ին պատասխան խաղում

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Սենտ Էտյենին»:

Հանդիպման 17-րդ րոպեին Մատայի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խփել է խաղի միակ գոլը:

63-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» մնացել է 10 ֆուտբոլիստներով. 2-րդ դեղին քարտով հեռացվել է Էրիկ Բային:

Մեր ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում 2-րդ գոլն է խփել: 

Առաջին խաղում «Յունայթեդը» հաղթել էր 3:0 հաշվով: Ժոզե Մոուրինյուի թիմը ԵԼ-ի 1/8 եզրափակչում է:

 

Լրահոս

Դիտել ավելին