Կարևոր իրադարձություններ

«Դրական գնահատեցինք Ծառուկյանի վերադարձը և որոշեցինք համագործակցել». Արարատ Զուրաբյան

22 Փետրվար, 2017 13:21
«Դրական գնահատեցինք Ծառուկյանի վերադարձը և որոշեցինք համագործակցել». Արարատ Զուրաբյան

ՀՀՇ վարչության նախագահ, Ծառուկյան դաշինքով առաջադրված Արարատ Զուրաբյանն այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ համագործակցում են այս ուժի հետ, քանի որ ընդհանուր մոտեցումներ ունեն:  

«Ոչ վաղ անցյալում լուրջ գործընթաց էր ծավալվել Գագիկ Ծառուկյանի դեմ և այն, որ նա վերադարձավ քաղաքական դաշտ, շատ դրական գնահատեցինք և որոշեցինք համատեղ հանդես գալ,- ասաց Զուրաբյանը:- ՀՀՇ վարչությունը գումարել է նիստ, որին մասնակցել են վարչության 11 անդամներ, բացակայել է միայն Ալեքսանդր Արզումանյանը, մնացածը կողմ են արտահայտվել, աջակցել Ծառուկյան դաշինքին և առաջադրել իմ թեկնածությունը Կետրոն Էրեբունի – Նորք Մարաշ վարչական շրջաններում»:

Վերջինս նշեց՝  մեծ է հավանականությունը, որ ինքը կլինի ապագա խորհրդարանում:

Անդրադառնալով հարցին, թե ժամանակին իրենք քննադատում էին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու համար, իսկ այժմ իրենք են համագործակցում նրա հետ, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք քննադատում էինք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը: Մենք համարում էինք, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունն անհեթեթ է: Բացի այդ, այն ժամանակ ընտրություններ չկային: Այսօր ՀՀ օրենքները թույլ են տալիս քաղաքական ուժերին ձևավորել մեծամասնություն և գալ իշխանության՝ առանց որևէ հեղափոխության: Սա բավականին դրական գործընթաց է »:

Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանն ընդգրկված է Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում է:

 

Լրահոս

Դիտել ավելին