Կարևոր իրադարձություններ

Nokia-ն և Intel-ը ԱՄՆ-ում և Ֆինլանդիայում կբացեն 5G տեխնոլոգիայի զարգացման լաբորատորիաներ

21 Փետրվար, 2017 22:22
Nokia-ն և Intel-ը ԱՄՆ-ում և Ֆինլանդիայում կբացեն 5G տեխնոլոգիայի զարգացման լաբորատորիաներ

Ֆիննական Nokia և ամերիկյան Intel ընկերությունները ԱՄՆ-ում և Ֆինլանդիայում կբացեն 5G տեխնոլոգիայի թեստավորման և զարգացման լաբորատորիա, ասված է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Այդպես ընկերությունները մտադիր են արագացնել նոր անլար տեխնոլոգիայի շուկայում հայտնվելը: Համատեղ լաբորատորիաները կգտնվեն Նյու Ջերսի նահանգի Մյուրեյ-Հիլում և Ֆինլանդիայի Էսպո քաղաքում:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին