Կարևոր իրադարձություններ

Էրդողանը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբԷրդողանը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

21 Փետրվար, 2017 22:01
Էրդողանը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբԷրդողանը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ադրբեջանցի իր գործընկերոջը և շնորհավորել Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Իլհամ Ալիևի մամլո ծառայությունը՝ գրում է ria.ru-ն:

«Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին ուշադրություն ցուցաբերելու համար: Այնուհետև Թուրքիայի նախագահը զրուցել է Մեհրիբան Ալիևայի հետ, շնորհավորել է նրան Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել նրան աշխատանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել, ըստ որի հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակվում երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին