Կարևոր իրադարձություններ

«Ես իրեն չեմ սրբացնում». Արմեն Մարտիրոսյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

21 Փետրվար, 2017 12:38
 «Ես իրեն չեմ սրբացնում». Արմեն Մարտիրոսյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

Այսօր` փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով Սեյրան Օհանյանի հասցեին հնչող քննադատություններին, նշեց. «Օհանյանը երեք չորս ամիս առաջ ազգային հերոս էր, Հայաստանի լավագույն կառավարիչներից, իշխանության մեծամասնության կողմից ընդունված»: Պաշտպանության նախկին նախարարը, ըստ Մարտիրոսյանի, սխալներ ունեցել է. «Ես իրեն չեմ սրբացնում, ես ևս բացարձակ չեմ: Այն, որ իշխանության մեջ եղել է, արդեն իսկ սխալ է»:  Մարտիրոսյանը, սակայն, վստահություն հայտնեց, որ Օհանյանի պարագայում դրականն ավելի շատ է, քան բացասականը»:

Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» հանդես կգա Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան դաշինքով, որի ցուցակում արմեն Մարտիրոսյանը երկրորդն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին