Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի որդու տեղի վրա աչք ունի նրա զարմիկը. «Հրապարակ»

21 Փետրվար, 2017 09:25
Հովիկ Աբրահամյանի որդու տեղի վրա աչք ունի նրա զարմիկը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունները դեռ հորով-մորով չարած` կուսակցությունների մի մասն արդեն իսկ մտածում է ոչ միայն Երեւան քաղաքի, այլեւ այն քաղաքների ընտրությունների մասին, որոնց քաղաքապետերն առաջադրվել են համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով, եւ ընտրվելու շանսերը մեծ են:

Այս առումով կրկին առանձնանում է Արտաշատ քաղաքը, որտեղ Արգամ Աբրահամյանի՝ պատգամավոր դառնալուց հետո քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է քաղաքապետի այսօրվա տեղակալ Գագիկ Պողոսյանը, ով, ի դեպ, ՀՀԿ Արարատի կառույցի նախկին ղեկավար, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի եղբայրն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին